Քաղաքականություն

Հայաստանում Աշոտյանին ու Մալյան Նարեկին հավատացող ու ծափահարող մարդիկ կան. Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է.

«Ամեն անգամ, երբ ինքներդ ձեզ համոզում եք, որ աշխարհում կան խելացի ու հիմար ազգեր, եւ հայերը խելացի ազգերի շարքին են պատկանում, ապա անմիջապես հիշեք, որ Հայաստանի ամաենահարուստ մարդը Ծառուկյանն է, որ Հայաստանում Աշոտյանին ու Մալյան Նարեկին հավատացող ու ծափահարող մարդիկ կան, Եղիազարյան Գուրգենի ու Իսագուլյան Գառնիկի մամլո ասուլիսներին ժամանող լրագրողներ կան, երկու պարզ բառի մեջ հինգ տառասխալ արած «նախագահ» եք ունեցել, Նիկոլին աստծո տեղ պաշտողներ կան, եւ վերջապես Ռուսաստանին բարեկամ երկիր համարողների մի մեծ բանակ է ապրում ձեր հարեւանությամբ։

Հարգելիներս, խելացի կամ հիմար լինում են անհատները, իսկ հանրույթները լինում են զարգացած, կամ ոչ զարգացած, մրցունակ, կամ ոչ մրցունակ, մնացածը քարոզչական մոլորություններ են»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ