Ամերիկացի հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է, թե իր համար ով է Հոլիվուդում աշխատող ամենալավ դերասանը։ Այս մասին հաղորդում է Independent բրիտանական հրատարակությունը:
«Ես Քրիս Փայնի մեծ երկրպագուն եմ, եթե խոսենք իր տարիքի (39 տարեկան) դերասանների մասին»,- հայտարարել է ռեժիսորը:
Ռեժիսորը ասել է, որ չնայած հավանել է «Աստղային ուղի»-ում դերասանի խաղը, կարծում է, որ նա լավագույն խաղը ցուցադրել է Թոմ Սքոթի «Անկառավարելին» թրիլլերում։
Սակայն, Քվենտին Տարանտինոյի խոսքով, այդ նախագիծը չի օգնել Քրիս Փայնին իր կարիերայում «կինոաստղ» դառնալու ճանապարհին հաջորդ քայլը անել:
«Եթե համապատասխան դեր ունենայի, կհրավիրեի նրան իմ ֆիլմ»,-հայտարարել է ռեժիսորը:
