ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայիսի 31 առանց ծխախոտի օր են հայտարարում: Լուսանկարին կից նախարարը հրապարկել է այս տեղեկատվությունը.
«Տարեկան 1000-ից ավել մահվան դեպք է գրանցվում Հայաստանում թոքի քաղցկեղից։
Այսինքն տարեկան մի ամբողջ գյուղ ենք կորցնում միայն այս հիվանդությունից, որի հիմնական պատճառը ծխելն է»,- գրել է նախարարը։