Հայաստանի Հանրապետությունում որոշ հատվածներում մառախուղ է, ինչպես նաև՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Facebook-ի էջից։
Նշվում է, որ մառախուղ է Տաշիրի տարածաշրջանում։ Տեսանելիությունը կազմում է 100 մետր։
Ըստ աղբյուրի՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում։

