fbpx
Արցախ

Ասկերանում ավտոմեքենա է այրվել

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 18:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի տարածքում այրվում է ավտոմեքենա:

Այս մասին տեղեկանում ենք ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ ժամը 18:27-ին Ասկերանի հրշեջ փրկարարական մասի մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել`ժամը 19:23-ին:

Նշվում է նաև, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նախնական տվյալների համաձայն այրվել է Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակչին (ծնվ. 1994 թ.) պատկնող «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը՝ լրիվությամբ:

ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հաղորդագրությունը փոխանցվել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՀ ԱԱԾ հերթապահ մասեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ