fbpx
Մարզեր

Տավուշի մարզպետը կմեկնի Հունգարիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կգործուղվի Հունգարիա։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին 2019 թվականի նոյեմբերի 13-ից 14-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղական միգրացիայի վերաբերյալ տարածաշրջանային սեմինարին» մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայկ Չոբանյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ