Ժամանց

Թեյլոր Սվիֆթի բնակարա քաղաքավարի հանցագործ է մտել

Ոստիկանությունը տեղեկացրել է Թեյլոր Սվիֆթի Ռոդ Այլենդում գտնվող բնակարան ներխուժած հանցագործը հանել է կոշիկները, քանի որ ցանկացել է քաղաքավարի լինել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ 26-ամյա Ռիչարդ Ջոզեֆ Մաքյուենին հայտնաբերել են տան ներսում օգոստոսի 30-ին, տեղի ժամանակով՝ 17։30-ին։ Նա առանց կոշիկների էր և բացատրել է, որ իրեն սովորեցրել են հանել կոշիկները՝ որևէ մեկի տուն գնալուց առաջ։

Նշենք,որ տղամարդուն մեղադրել են ներխուժման և սահմանները կանխամտածված կերպով խախտելու մեջ։ Տեղեկացնենք,որ տվյալ պահին տանը ոչ ոք չի եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ