Թայվանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է մոտ ինը մարդ։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ջիլոնգ քաղաքի ռազմական օբյեկտներից մեկում։ Կա Թայվանի ռազմածովային ուժերի բազա։
Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն։ Բոլոր տուժածները ստանում են բժշկական օգնություն։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։