Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին բեռնատար մեքենաների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Լուսանկարները հրապարակել է Sputnik Georgia-ն:
Ճանապարհին կանգնած բեռնատարները Հայաստանից Վրաստանի տարածքով մեկնում են Ռուսաստան։ Նման հսկա խցանման առաջացումը պայմանավորված է նրանով, որ շարքային քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո վերջերս բացվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանը։
Վերին Լարսի անցակետի թողունակությունն այդ պատճառով նվազել է և խնդիր դարձել բեռնատարների վարորդների համար։
Հերթի վերջում կանգնածներն արդեն մեկ շաբաթ է՝ Վրաստանում են։ Իսկ հերթի սկզբում 20 օր առաջ ժամանածներն են: Բեռնատարների վարորդները ահազանգում են ու օգնություն խնդրում։ Սնունդ չունեն, ջուրը վերջանում է։ Մոտակայքում խանութներ չկան, իսկ վարորդները չեն կարող լքել իրենց մեքենաները։ Նրանք մնացել են կատարյալ անտեղյակության մեջ։
Աղբյուրը՝ shantnews.am