fbpx
Աշխարհ

Թբիլիսիում ցուցարարները պատրաստվում են երթով գնալ ՆԳՆ

Թբիլիսիում ցուցարարները հավաքվում են Ազատության հրապարակում, որտեղից պատրաստվում են երթով գնալ դեպի Ներքին գործերի նախարարություն։

«Ազատության երթի» մասնակիցները հայտարարել են՝ իրենց նպատակն է հիշեցնել, որ ՆԳՆ-ն պետական պատասխանատու մարմին է, որը կոչված է ծառայելու Վրաստանին։

Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում անդադար բողոքի ակցիաներ են անցկացվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետոյի է ենթարկել ընդունված վիճահարույց օրենքը, բայց խորհրդարանը պատարաստվում է վետոն հաղթահարելու համար մայիսի 27-ին նիստ գումարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ