fbpx
Հասարակություն

Թբիլիսիում Լենա Նազարյանը ծաղիկներ է դրել Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ

Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լենա Նազարյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի, բարեկամության խմբի պատգամավորների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել Թբիլիսիում Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ:

Հիշեցնենք՝ հուշարձանը նվիրված է 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերի կողմից դաժանաբար ցրած խաղաղ ցույցի 21 զոհերին: Ցույցը կազմակերպվել էր Վրաց ազգային ազատագրական կոմիտեի կողմից, որի անդամ էր նաև առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան: 1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններից 2 տարի անց՝ նույն օրը, Վրաստանի Գերագույն խորհուրդն առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը:

Այս մասին հայտնում Ալիք Մեդիան: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ