fbpx
Աշխարհ

Թե ինչպես դանիացիները կարողացան մի քանի հազար հրեայի կյանք փրկել

Նկարում պատկերված են դանիացի ձկնորսները և հրեաները, որոնց դանիացիները երկրից գաղտնի կերպով էվոկուացնում էին դեպի Շվեդիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացված եվրոպայում եղել են փոքրաթիվ դեպքեր, երբ մարդիկ ընդհատակյա կերպով փորձել են պաշտպանել ֆիզիկական ոչնչացման ենթարկվող հրեաներին:

1943թ. սեպտեմբերին ընդհատակում գործող դանիական «Դիմադրության» անդամները գաղտնի կերպով կարողացել էին տեղեկություն ստանալ, որ նացիստները պլանավորում են համակենտրոնացման ճամբարներ ուղարկել դանիական հրեաներին: Գործողությունը պետք է իրականացվեր հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը: Սակայն մինչ այդ դանիացիները կարողացել էին մոտ երկու շաբաթվա ընթացքում գաղտնի կերպով ձկնորսական նավերի օգնությամբ Շվեդիա տեղափոխել մոտ 7200 հրեայի: Մի քանի հարյուր հրեաների նրանք պահել էին սեփական տան թաքստոցներում և ընդամենը մի քանի հարյուրն էր հայտնվել նացիստների ձեռքերում: Հրեաներին փրկելու այս գործողությունը խոշորագույններից էր ամբողջ աշխարհամարտի համատեքստում:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2436319376417322&set=a.501083209940958&type=3&theater

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ