Հիմա տեղի է ունենում իրավիճակից բխող բնականոն գործընթաց․ Հակոբ Բադալյան

Ամենադիտվածներ

Համացանցում հայտնվել է Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները պատկերող տեսանյութը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կարծում եմ, հիմա տեղի է ունենում իրավիճակից բխող բնականոն գործընթաց, այո` գուցե նաև շատ դեպքերում բարոյականության և ազնվության, անկեղծության սահման անցնող, բայց դա էլ վերջին հաշվով բնական է, ոչ մի հանրություն միայն հրեշտակներից չէ, որ կազմված է: Այդ գործընթացում բնականաբար հնչում են պարտության համար պատասխանատվության կոչեր, հնչում են իշխանությունից նախկին իշխանություն, նախկին իշխանությունից ներկաներ, այլ ուժերից իշխանություն և այսպես շարունակ մեղադրանքներ, ու նաև վարչապետի հրաժարականի կոչեր:

Պետք է ասեմ, որ, եթե օրինակ 10 կամ 20 դիրքի համար հնարավոր էր 4 տարի տորպեդահարել Սերժ Սարգսյանին, ապա 9 շրջանի համար Նիկոլ Փաշինյանի հրաժարական պահանջելը միանգամայն բնական ու տրամաբանական քաղաքական իրղություն է: Ես չեմ մտնում հիմա իրավիճակի դետալների մեջ, պատճառների մեջ, և կամ նրա մեջ, թե ինչ ենք ունենալու այս համաձայնագրի իրականացման գործընթացի վերջնարդյունքում: Որովհտև իմ գնահատմամբ կա այդուհանդերձ այդ վերջնարդյունքի բոլորովին այլ ընթացքի հավաականություն, քան այն, ինչ գրված է, թեև գուցե սխալվում եմ: Բոլոր դեպքերում, ստեղծված իրավիճակում թիվ մեկ պատասխանատու անձի հրաժարական պահանջելը միանգամայն նորմալ է:

Այլ հարց է, թե արդյո՞ք պահանջողներն իրենք իրապես կուզեն ստանձնել պատասխանատվություն և կառավարում: Էստեղ ես խիստ կասկածում եմ, կամ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե նրանք կունենան երաշխիք, որ համաձայնագիրը չի իրականացվելու և մնալու է պատերազմի արդյունքում ստեղծված նոր ստատուս-քվոն, այսինքն այլ սահմանի փոփոխություն տեղի չի ունենալու և դա հնարավոր է թողնել իշխանության պատասխանատվության վրա, և նաև հետո փաստորեն համաձայնագրի չիրացումը, այսինքն դրանով նախատեսված մյուս շրջանների հանձնումը մատուցել որպես իրենց հաջողություն:

Եթե չկա այսպիսի որևէ երաշխիք, իսկ այն կարծում եմ կարող է տալ միայն Ռուսաստանը, ապա չեմ կարծում թե որևէ քաղաքական ուժ այս իրավիճակում կցանկանա գալ իշխանության մինչև համաձայնագրի ամբողջությամբ իրագործումը: Այլապես գալով, ստանձնելու է դրա իրագործման պատասխանատվություն, ինչը որևէ մեկը չի ցանկանա:

Ըստ այդմ, հրաժարականների պահանջները բնական քաղաքական դրսւերում են: Ովքեր այսօր խոսում են այդ պահանջների դեմ, մեծ մասը հավատացած եմ` իրենք կպահանջենին, եթե վարչապետը լիներ ասենք Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ անձ:

Պե՞տք է վարչապետը տա հրաժարական, թե ոչ: Այս հարցին պատասխանելը ինձ համար բարդ է և կարծում եմ այս առումով շատ կարևոր է երկու բան` ամեն ինչ պետք է որոշվի հասարակության ձայնով և դրա արտահայտման հստակ մեխանիզմով, և մյուսը` ոչինչ չպետք է խաթարի Հայաստանի կառավարումն ու կայունությունը, առնվազն հանուն հայկական բանակի, որին այս պահին պետք է փայփայել առավել քան երբևէ»:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3731958796827894?__cft__%5B0%5D=AZVHC69guiPbcv8p1J7tmKZQNr_z3DBSN-UrGfOai7P8mbkLFmz65jT3kThzkKIDft3dQtgt2y4D4H8VHs7UrQqT1ngS2ueJToa3d42qapYp25X0l8pSSgUAiqBChquVAtI&__tn__=%2CO%2CP-R

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();