fbpx
Սպորտ

Ուրարտուն ստուգաղական խաղ կանցկացնի

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի ելույթներով պայմանավորված՝ երկշաբաթյա դադար է հայտարարված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։

Այս ընթացքում «Ուրարտուն» նախատեսում է ստուգողական հանդիպում անցկացնել։ Արդեն հստակ է, որ նոյեմբերի 12-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը սեփական մարզաբազայում կմրցի «Սևանի» հետ։ Այդ խաղը կմեկնարկի 15։00-ին, հայտնում են «Ուրարտուի» պաշտոնական կայքից։

Նշվում, որ այս ընթացքում հնարավոր են այլ ստուգողական հանդիպումներ ևս, որոնց մասին կտեղեկացնեն՝ հստակեցվելուն պես։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ