Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ երեքշաբթի երեկոյան Թեհրանում հարձակվել են Պորտուգալիայի դեսպանատան աշխատակցի վրա. պատճառն անձնական թշնամանքն էր:
Միջադեպը տեղի է ունեցել Թեհրանի հյուսիսում: Ըստ Քասեմիի` նախաքննության և ոստիկանության զեկույցի համաձայն՝ հարձակման ենթարկվածը Թեհրանում դիվանագիտական առաքելության անդամ էր:
Ոստիկանության ներկայացուցիչ Բաբակ Նամակ Շինասի խոսքով՝ հարձակման ժամանակ օգտագործվել է օդամղիչ ատրճանակ:
Հարձակման փորձից հետո իրանական ծագումով մի տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է նորմալ:

