fbpx
Աշխարհ

Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման համար մեղավոր Իրանի բնակիչը բանտում է գտնվում: Աղետի համար պատասխանատու անձի ճակատագրի մասին տեղեկություններ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությանը:

«Անձը, որը սխալմամբ Իրանում ուկրաինական ինքնաթիռ էր խոցել, այսօր բանտում է գտնվում»,- հայտնել է նա:

Մանրամասն տեղեկություններ չեն տրվում, թե կոնկրետ ում մասին է խոսքը:

Միևնույն ժամանակ, նախարարն այս դեպքը համեմատել է 1988 թվականին ԱՄՆ զինված ուժերի կողմից սխալմամբ իրանական ուղևորատար ինքնաթիռի խոցման հետ:

«Վաշինգտոնը դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել այս միջադեպի համար: Նույնիսկ այդ հարձակման մեջ ներգրավված սպան մեդալ է ստացել»,- հայտարարել է Զարիֆը:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների՝ վթարի հետևանքով մահացել է 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ