Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վայրէջքի պահին ինքնաթիռ է բռնկվել: Այս մասին հայտնում է FARS գործակալությունը։
Ինքնաթիռում եղել է 100 ուղևոր։ Նրանք չեն տուժել։ Ճիշտ ժամանակին բոլորին հասցրել են տարհանել։ Դեպքի վայրում աշխատում են վթարային-փրկարարական ծառայությունները:
IranAir ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է, սակայն հրշեջներին հաջողվել է կրակն արագ մարել։