fbpx
Աշխարհ

Թեհրանը ներկայացրել է Sina կամիկաձե անօդաչու թռչող սարքը

«Սինա» կամիկաձե անօդաչու թռչող սարքը, որն ունի 5 կիլոմետր հեռահարություն, Իրանում ներկայացվել է Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտպանական տեխնիկայի ցուցահանդեսում, հայտնում է Mehr գործակալությունը։

«Սինա» սարքը նախագծված և կառուցված է խոցելու համար այնպիսի թիրախներ, ինչպիսիք են մարդկանց հոծ բազմությունը և մեքենաները: Այն թեթև է, հեռահարությունը՝ 5 կիլոմետր է:

Անօդաչու թռչող սարքի շարժիչը էլեկտրական է, և նավիգացիան կարող է իրականացվել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ կերպով։

Երեքշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հրամայել է երկրի զինված ուժերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին հանձնել Խորամշահր և Հաջ Քասեմ ռազմավարական հրթիռները՝ Իրանի պաշտպանության վերջին նվաճումների արդյունաբերական ցուցահանդեսի ստուգման ժամանակ, ինչպես նաև ներկայացրել է նորագույն անօդաչու թռչող սարք Mohajer-10-ը:

Այս դրոնի վառելիքի առավելագույն տարողությունը 450 լիտր է, բեռների առավելագույն քաշը՝ 300 կիլոգրամ, իսկ առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։

«Մոհաջեր-10»-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք, «Ղայեմ» և «Ալմաս» ռումբեր, հագեցած է էլեկտրոնային պատերազմի և հետախուզական համակարգերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ