Telegram սոցիալական ցանցը մեկնաբանել է Ֆրանսիայում իր հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալումը։
Սոցցանցի թիմը, մասնավորապես, հայտարարել է, որ իրենք հետևում են ԵՄ օրենքներին, ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքը. դրա մոդերացիան համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես կատարելագործվում է:
«Telegram-ի գլխավոր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի, և նա հաճախ է ճանապարհորդում Եվրոպայում:
Անհեթեթություն է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու են այդ հարթակում չարաշահումների համար։
Գրեթե միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում օգտագործում է Telegram-ը որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։
Մենք ակնկալում ենք այս իրավիճակի շուտափույթ լուծումը։
Telegram-ը բոլորիդ հետ է»,- ասվում է սոցիալական ցանցի թիմի հայտարարության մեջ: