fbpx
Հասարակություն

Թեքված գովազդային վահանակն ապամոնտաժվել է

Ս.թ. հուլիսի 16-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Աբովյան 31 հասցեում առկա է թեքված գովազդային վահանակ:

ԵՓՎ Կենտրոնի համայնքային բաժնի պետը տեղում պարզել է, որ առկա է թեքված գովազդային վահանակ և կա ընկնելու վտանգ:

Հետադարձ կապ է հաստատվել քաղաքապետարանի, վարչական շրջանի բաժնի պատասխանատուների և գովազդային վահանակը սպասարկող կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հուլիսի 17-ին, ժամը 11:00-ի սահմաններում թեքված վահանակն ապամոնտաժվել է սպասարկող կազմակերպության աշխատակիցների կողմից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ