Օրեր առաջ «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը իր դժգոհությունն էր հայտնել այն հարցի շուրջ, որ ազգային թիմում ստիպված է երկրորդ համարը լինել «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերից հետո։
Այս թեմային է անդրադարձել Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը ։
«Մենք ուրախ ենք, որ մեր տրամադրության տակ ունենք համաշխարհային մակարդակի երկու դարպասապահների։ Տրապը և Լենոն ևս կարող են մրցակցել նրանց հետ։ Հասկանալի է, որ նրանցից յուրաքանչյուրը ցանկանում են խաղային ժամանակ ստանալ ազգային թիմի կազմում։ Ամեն ինչ այդպես էլ պետք է լինի։ Նրանք բոլորը մեծ ամբիցիաներ ունեն։
Մենք անպայման շանս տալու ենք Տեր Շտեգենին իր լավագույն որակները դրսևորելու համար։ Մենք հասկանում ենք նրա հիասթափությունը, բայց խաղալ կարող է միայն մեկ դարպասապահ։ Մանուելը մի քանի հրաշալի խաղեր է անցկացրել վերջին շրջանում։ Նա մեր ավագն է»,- Լյովի խոսքերն է փոխանցում Bild-ը։
Հատկանշական է, որ Մարկ Անդրե Տեր Շտեգենը տեղ չունի ազգային հավաքականի մեկնարկային կազմում, չնայած ակումբի կազմում ցուցաբերվող ֆանտաստիկ խաղին։