fbpx
Աշխարհ

Թերեզա Մեյն այցելել է Սոլսբերի՝ Սկրիպալների թունավորման 1-ամյակի կապակցությամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ռուսական Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման 1-ամյակին կապակցությամբ այցելել է Սոլսբերի քաղաք:

Sky News պարբերականի փոխանցմամբ՝ Մեյը ողջունել է քաղաքի նշանակալից ուժը: Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայություններին և զինված ուժերին, որոնք ներգրավված են եղել քաղաքը Նովիչոկ թունավոր նյութի հետքերից մաքրելու գործում, որն ավարտվել է անցյալ շաբաթ:

Սոլսբերիում Թերեզա Մեյը տաճարի մոտ գտնվող երկու խանութ է այցելել, ինչպես նաև շփվել քաղաքի բնակիչների հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ