fbpx
Քաղաքականություն

Վլադիմիր Գասպարյանի մակարդակով տեսագրվել են բարձրաստիճան պաշտոնյաների սեռական ակտեր ու անձնական կյանք. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Երեկ Դոգ մականունով նախկին ոստիկանի տեսաբլոգն աչքովս ընկավ։ Որքան հիշում եմ, այդ տղան ժամանակին բավական մոտ էր ոստիկանական վերևների խոհանոցին։ Ու տեսաբլոգից հասկացա, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մակարդակով տեսագրվել են բարձրաստիճան պաշտոնյաների սեռական ակտեր ու անձնական կյանք։ Տրվում էին Հովիկ Աբրահամյանի, Արփինե Հովհաննիսյանի ու այլոց անուններ։ Խոսվում էր նաև ընդդիմադիր գործիչների անձնականի վերաբերյսլ տեղեկություններ հավաքագրելու, նրանց տեսագրելու, այդ ամենն օգտագործելու մասին։ Նախկին ոստիկանը նաև բացահայտում է, թե ինչպես են այդ կոմպրոմատներն անձնական ու ընտանեկան շահի նպատակներով օգտագործվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից։ Սա, կարծում եմ, հաղորդում է նախկին իշխանության ներսում բարձր մակարդակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին։ Չեմ կարող ասել, թե ինչ քայլեր կձեռնարկեն այն նախկին պաշտոնյաները, ում անունները հնչեցվել են, օրինակ, Արփինե Հովհաննիսյանը կամ Հովիկ Աբրահամյանը կամ այլոք, բայց սա պետք է քննության առարկա դառնա’ հերքվի կամ հաստատվի»։

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1388054824733346

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ