fbpx
Աշխարհ

Tesla-ի մեքենաներում «շան ռեժիմ» և «ժամապահի ռեժիմ» գործառույթներ են ավելացվել

Tesla ընկերության կողմից թողարկվող էլեկտրամոբիլներում երկու նոր գործառույթ է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» և «ժամապահի ռեժիմը», հայտնել են ընկերության ներկայացուցիչները՝ վերջինիս պաշտոնական էջում զետեղելով տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ գործառույթների աշխատանքը:

«Շան ռեժիմը» թույլ է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ դրանք կսատկեն շնչահեղձությունից և բարձր ջերմաստիճանից: Դրա համար տերը պետք է էլեկտրամոբիլի սարքային վահանի սենսորային դիսփլեյի վրա սեղմի համապատասխան կոճակը: Էկրանին կհայտնվեն «Իմ տերը շուտով կվերադառնա» և «70 աստիճան ըստ Ֆարենհայթի (21,1 աստիճան ըստ Ցելսիուսի)» մակագրությունները:

Միաժամանակ կմիանա օդորակիչը: Բացի դրանից, կատարելագործված է էլեկտրամոբիլի հակաառևանգման համակարգը:

«Ժամապահի ռեժիմը» ենթադրում է ավտոմեքենայի շուրջն իրադրության հսկում տեսախցիկների միջոցով: Էլեկտրամոբիլի համակարգիչը կգրանցի բոլորին, ով չափից ավելի կմոտենա ավտոմոբիլին: Դրա մասին տեղեկացումն ավտոմատ կերպով ուղարկվում է տիրոջ շարժական սարքին: Ավտոմեքենա ներթափանցման փորձի դեպքում Tesla-ի աուդիոհամակարգը դասական երաժշտություն կմիացնի առավելագույն ուժգնությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ