fbpx
Աշխարհ

Tesla-ն ցուցադրել է Model Y քրոսովերի նորագույն մոդելը

Մարտի 14-ին Լոս Անջելեսում Tesla ամերիկյան ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է Model Y քրոսովերի նորագույն մոդելը՝ էլեկտրաշարժիչով: Շնորհանդեսը հեռարձակվում էր YouTube պորտալում:

Ավտոմոբիլի փորձնական նմուշը ցուցադրել են բեմից: Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը հայտնել է, որ էլեկտրաքառը կարող է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 480 կիլոմետր և 3,5 վայրկյանում զարգացնել 96 կիլոմետր/ժամ արագություն: Մասքը նշում է, որ ավտոմեքենան «ունի արտաճանապարհայինի ֆունկցիոնալ, բայց ընթանում է ինչպես սպորտային ավտոմոբիլը»: Model Y-ի զանգվածային թողարկումը նախատեսվում է սկսել 2020 թվականի աշնանը: Ընդ որում՝ 2021 թվականից այս էլեկտրաքառերն արտադրելու են նաև պարզեցված կոմպլեկտացիայով, դրանք կկարողանան առանց լրալիցքավորման ընթանալ միայն 370 կիլոմետր:

Մասքի նաև նշում է, որ ամենաէժան Model Y-երն ապագայում կարժենան 39 հազար դոլար: Մեքենաների առավելագույն արագությունը կկազմի ժամում 193-241 կմ՝ կախված կոմպլեկտացիայի չորս տեսակներից: Դրանից կախված կլինեն նաև մի շարք այլ բնութագրեր: Tesla-ն Մասքի կողմից հիմնադրվել է 2003 թվականին: Նրա կենտրոնակայանը գտնվում է Պալո-Ալտոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Սկզբում ֆիրման մասնագիտանում էր միայն էլեկրամոբիլների արտադրության բնագավառում, բայց ավելի ուշ սկսել է զբաղվել արևային մարտկոցների և այլ էներգակուտակիչ համակարգերի ստեղծմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ