fbpx
Աշխարհ

Տեսնենք, թե ինչ ուղի կընտրի Իրանը․ Թրամփ

Իրանի իշխանությունները կա՛մ շատ հպարտ են, կա՛մ անխելք, որ օգնություն խնդրեն ԱՄՆ-ից տնտեսության վերականգնման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք կարող ենք օգնել շտկել այն կարճ ժամանակում, բայց նրանք, հավանաբար, շատ հպարտ կամ շատ անխելք են օգնություն խնդրելու համար: Տեսնենք, թե ինչ ուղի կընտրեն նրանք:

Դա ամբողջովին կախված է նրանցից: Իրանական ռեժիմը պարտավոր է հրաժարվել միջուկային զենք ունենալու ձգտումներից, դադարեցնել ահաբեկչություն, մահ և փլուզում տարածել»,-ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների պատճառով Իրանի տնտեսությունը  շատ վատ վիճակում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ