Թեստավորվել են ՀՀ-ից Արցախ տեղափոխված 2 քաղաքացիները. Արցախի ԱՆ-Azat TV
Արցախ
09:59 14/04/2020

Թեստավորվել են ՀՀ-ից Արցախ տեղափոխված 2 քաղաքացիները. Արցախի ԱՆ

Արցախի տեղեկատվական շտաբտ Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ՀՀ-ից Արցախ տեղափոխված Արցախի քաղաքացիները թեստավորվել են:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել: Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների պատճառով:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ