Թունդ թեյ կօգնի կոկորդի ցավին։ Այս մասին գրում է МедикФорум-ը։
Անանուխի թեյը կարող է հանգստացնել կոկորդի ցավը: Այն պարունակում է մենթոլ կոչվող միացություն, որը հակաբորբոքային հատկություններ ունի։
Երիցուկի թեյը կարող է օգտակար լինել, երբ կոկորդի «քերելը» կամ տհաճ հազը խանգարում են հանգստանալ գիշերը քնելուց առաջ: Բացի այդ, երիցուկի թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, հատկապես ֆլավոնոիդներ եւ տերպենոիդներ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել վարակի դեմ:
Զեֆիրի տերեւների թեյը պատրաստվում է տուղտ բույսից: Բժիշկներն ասում են, որ տուղտի արմատը արտազատում է դոնդողանման նյութ, որը հայտնի է որպես լորձ, որն օգնում է հանգստացնել կոկորդի ցավը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն ունի նաեւ հակաբորբոքային հատկություն և կարող է բուժել այտուցված նշագեղձերը:
Մասնագետները նշում են, որ կոճապղպեղի համեմված թեյը և քրքումի թեյը իդեալական են կոկորդի ցավը բուժելու համար։

