Հյուսիսիային Կարոլինայի բնակիչ, ուսանողուհի Մեդդին իր պահարանում մի օր հայտնաբերեց անծանոթ տղամարդու: Պարզվեց, որ այդ տղամարդն արդեն երկար ժամանակ ապրում է իր զգեստապահարանում: Ավելին ՝ հաճախ կրում է Մեդդիի հագուստները, հաղորդում է FOX 8 հեռուստաալիքը:
Երբ Մեդդիի իրերը սկսեցին անհետանալ, իսկ սենյակում անհասկանալի աղմուկ էր երբեմն լսվում, նա կասկածեց, որ կամ սենյակում ուրվական կա, կամ ինչ-որ կենդանի է մտել: Նա սկսեց նաև լոգարանի պատերին նկատել ձեռքերի ու մատների հետքեր: Շուտով անկոչ հյուրն իր մասին տեղյակ պահեց: Պարզվեց՝ պահարանում հարմարավետ տեղավորվել էր 30 տարեկան Էնդրյու Սվոֆֆորդը: Նա հագնում էր Մեդդիի գուլպաներն ու կեդերը: Տղամարդու պայուսակը լի է եղել Մեդդիի իրերով: Մեդդին ոստիկանությանը տված ցուցմունքում պատմել է , որ տղամարդն իրեն տարօրինակ էր պահում, բայց՝ բարյացակամ:
Մեդդին զանգահարել է ընկերոջը: Սպասելով ոստիկանների գալուն՝ աղջիկը զբաղեցրել ու զրուցել է անծանոթի հետ: Ոստիկանները բռնել են Սվոֆֆորդին մոտակա բենզալցակայանում:
Նրան 14 մեղադրանք է առաջադրված՝ այդ թվում՝ գողության և անձնական իրերի հափշտակության հատկանիշներով:
Փոխանցում է shantnews.am-ը։
