fbpx
Աշխարհ

The Economist. ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի հետ առևտրային պատերազմի

Եվրամիությունը պատրաստվում է Չինաստանի հետ առևտրային պատերազմի՝ էլեկտրական մեքենաների մաքսատուրքերի պատճառով։ Այս կարծիքն է արտահայտվում The Economist ամսագրում հրապարակված հոդվածում։

Այս կապակցությամբ պարբերականը մեջբերում է Հոլանդական Արևելա-հնդկական ընկերության գեներալ-գուբերնատոր Յան Պիտերսզոոն Կունին, որը 1614 թվականին իր բաժնետերերին ասել էր, որ «անհնար է առևտուր վարել առանց պատերազմի և պատերազմ՝ առանց առևտրի»։ Սակայն, ըստ ամսագրի, իրավիճակն այժմ այլ տեսք ունի։ Այսպես, վերջերս Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից չինական էլեկտրական մեքենաների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերի ներմուծումը բացատրվում է նրանով, որ Չինաստանն իր ավտոարտադրողներին ավելի բարենպաստ աշխատանքային պայմաններ է տրամադրում, քան չինական շուկայում եվրոպական ընկերությունները: «Եկեք մոլորության մեջ չընկնենք. հաստատակամությունը մեր շուկաները բաց պահելու անհրաժեշտ պայմանն է», – պարզաբանել է Սաբինա Վեյանդը, որը Բրյուսելի անունից այս թեմայով բանակցություններ է վարում Պեկինի հետ:

Առևտրի հարցերով նախկին եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի վկայությամբ, մինչև աշուն ԵՄ-ի և Չինաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն սակագների նվազմանը, սակայն լրացուցիչ տուրքերը դժվար թե չեղարկվեն, քանի որ Պեկինը չի ընդառաջի ԵՀ-ի պահանջներին, իսկ Բրյուսելի պաշտոնյաները չեն ցանկանա լինել թույլ դիրքերում։ ԵՄ-ի հաջորդ քայլը կարող է լինել Չինաստանի դեմ նոր «զենքի»՝ այսպես կոչված, «միջազգային գնումների գործիքի» օգտագործումը։ Այն վերաբերում է, մասնավորապես, բժշկական արտադրանքի շուկային։ Այսպիսով, եթե Պեկինի հետ բանակցությունները չկարողանան ապահովել այս ոլորտում աշխատող ԵՄ ընկերությունների ազատ և հավասար մուտքը չինական շուկա, Բրյուսելը կարող է սահմանափակել չինական բժշկական սարքեր արտադրողների մասնակցությունը Եվրոպայում անցկացվող մրցույթներին:

Առևտրային դիմակայության ֆոնին եվրոպացի բանակցող Վեյանդն առաջարկում է այլ երկրներին ներգրավել ԵՄ-ի կողմը՝ Բրյուսելի ֆինանսական, առևտրային և ներդրումային քաղաքականությունը հարմարեցնելով նրանց կարիքներին: Սակայն նման մոտեցումը խորթ է ԵՀ-ին, որը սովոր է «կանոնների վրա հիմնված կարգի», գրում է ամսագիրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ