fbpx
Իկոնիկ

Ամենօրյա պայքար. The Notorious B.I.G. (1972-1997)

BIG

The Notorious B.I.G.-ն՝ Քրիստոֆեր Ջորջ Լատոր Ուոլանսը ամերիկացի ռեփեր և երգահան էր: B.I.G.-ն արմատներով Նյու Յորքից էր։ Նա համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր ռեփերներից։ Նա հայտնի է դարձել իր տարբերվող քնարական տեքստերով, որոնք հաճախ կրում էին մութ իմաստ։

Նրա երաժշտությունը հաճախ նմանվում է ինքնակենսագրականի։ Այն պատմում է իր կյանքում տեղի ունեցած դժվարությունների և ծանր իրավիճակների, ինչպես նաև հաճույքների և խնջույքների մասին: Նրա բոլոր երգերն էլ արժանի են ուշադրության, բայց այս երեք երգերը առանձնանում են իրենց իմաստով և երաժշտությամբ՝ Juicy, Everyday Struggle և Me & My Bitch:

Juicy

Juicy-ի պատմությունը սկսում է Ուոլանսի՝ հիփ-հոփի հետ առաջին ծանոթությունից: Դա բավականին նոր մոտեցում էր, քանի որ 1994-ը այն ժամանակաշրջանն էր, երբ հիփ-հոփը բավականաչափ բարձր տեղ էր զբաղեցնում արդեն երաժշտության աշխարհում, որպեսզի երեխաները վաղ տարիքից լսեին այն: Այն սկսում է B.I.G.-ի մանկական և պատանեկան հիշողություններով։ Juicy-ն իրականում պատմում է հաջողության, ուրախության, աղքատությունից խուսափելու և հարստության ձեռքբերման մասին։

Առավել կարևոր է, որ այն շեշտը դնում է նյութականի, գումար վաստակելու անհանգսության բացակայության վրա։ Ռեփերը դրան հասնում է կոնտրաստի շնորհիվ։ Նա պատմում է ամենաչքավոր կյանքից ամենաշքեղ կյանքով ապրելու՝ իր անցած ուղու մասին։

Այս երգը հզոր և անձնական պատմություն է մի երիտասարդի մասին, ով իր ուժերով փոխում է իր կյանքը: Բայց այդ ամենի իսկական հմայքը այն չէ, որ B.I.G.-ն ձեռք է բերում շռյալ հարստություն, այլ այն, թե որքան կարևոր է նրա համար ճշմարտացի մնալը ինքն իրեն և երբեք չմոռանալը, թե ինչի միջով է նա անցել և որտեղից է գալիս։

Everyday Struggle

Everyday Struggle գործը պատմում է նրա դեռահաս տարիների ամենօրյա պայքարների, ծանր կյանքի, թմրանյութեր և զենքեր վաճառելու մասին։ Երգում երևում է, որ նա ատում էր իր գործը, բայց ստիպված անում է այն, որպեսզի գումար վաստակի կենդանի մնալու և նորածին աղջկան կերակրելու համար։ Սա ռեփերի ամենամութ երգերից է։ Այստեղ լիովին բացակայում է հույսի անգամ չնչին մի նշույլ։

Լինելով շատ ռեալիստական, այս գործը ավելի անհանգսացնող և տագնապալից է թվում։
Գործի մեջ պարզ նկատվում է ռեփերի կյանքի իրավիճակների սարսափելի կորուստների ցավը։ Այն պարզ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր մեծ հաջողություն կարող է ունենալ նույնքան լուրջ հետևանքներ։

Me & My Bitch

Me & My Bitch-ը B.I.G.-ի ամենադաժան գործերից է։ Այն երիտասարդ, կործանարար սիրո մասին է։ Նա պատմում է իր սիրո մասին, ով նաև աշխատում է իր հետ՝ թմրանյութեր վաճառելով։ Նրանց սերը լի է կիրքով, բռնությամբ և դաժանությամբ։ Սակայն այդ ամենին երգի երկրորդ և երրորդ հատվածները բացահայտում են, որ B.I.G.-ն և իր սերը նաև լավագույն ընկերներ են և նրանց կապը անկոտրուն է։ Սակայն երգի ամենավերջին տողերում ոստիկանության ներկայացուցիչները աղջկան սպանում են և B.I.G.-ն ամբողջ հոգով և մարմնով տառապում է այդ մեծ և անհնարին ցավը։

Me & My Bitch-ը ռեփերի ամենադաժան երգերից մեկն է, որը շատ էքզիստենցիալ է։ Սերը նկարագրվում է բռնության, հանցագործության և ծայրահեղ անհավասար կրքերով։ Զուգընկերներից մեկը վճարում է մյուսի որոշումների համար իր սեփական կյանքով։ Այս գործի իրական ողբերգությունը ոչ այնքան աղջկա մահն է, այլ այն փոխհարաբերությունները, որոնք արդյունքում հանգեցնում են դրան:

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ