Դորտմունդի «Բորուսիան» սկսել է բանակցություններ վարել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ Թորգան Ազարի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով:
Դորտմունդցիները պատրաստ են Թորգանի տրանսֆերի դիմաց վճարել 26 մլն եվրո, սակայն մյունխենգլադբախյան ակումբը պահանջում է 40 մլն եվրո:
Եթե նրա տեղափոխությունը չկատարվի, ապա նա կմնա Մյունխենգլադբախում ևս մեկ տարի և հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ կդառնա ազատ գործակալ:
Նշենք, որ ավելի վաղ Ազարը հայտնել էր, որ արդեն համաձայնեցրել է իր պայմանագրի կետերը դորտմունդյան ակումբի հետ: