fbpx
Գիտություն

Տիեզերք կուղարկվի նոր հրթիռ «Օտարը» ֆիլմի հերոսուհու պատվին. BBC

Ամերիկայի Միսցյալ Նահանգները կարևորագույն քայլի իրականացման ճանապարհին է: Վերջինս պատրաստվում է դարձյալ տիեզերագնացների ուղարկել տիեզերք: Այս մասին տեղեկացում է BBC-ն:

SpaceX հանրահայտ ընկերությունը նոր հրթիռ և պարկուճային համակարգ է ներկայացրել, որը թեստավորումը բարեհաջող անցնելու դեպքում կկարողանա տիեզերք ուղևորվել արդեն անձնակազմով:

Նշվում է` հնարավոր է, որ դեպի տիեզերակայան սովորական առաքելությունները սկսվեն 2019 թվականին:

SpaceX’s Falcon 9 անունը կրող հրթիռը և Dragon պարկուճը պետք է արձակվեն այսօր Ֆլորիդայի Քենեդի տիեզերական կենտրոնից:

Հավելենք, որ այս արձակումը զուտ ցուցադրական բնույթ է կրում, պարկուճում տիեզերագնացներ չեն լինի,մ փոխարենը կլինի սկաֆանդրով մանեկենը, որին անվանել են Ռիփլի՝ ի պատիվ «Օտարը» ֆիլմում Սիգուրնի Ուիվերի հերոսուհու:

Մանեկենը զինված կլինի հատուկ սենսորներով:

Տեսանյութը`այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ