fbpx
Սպորտ

Տիգրան Բարսեղյանը տեղափոխվեց Աստանա․ պաշտոնական

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը այսուհետ կխաղա ղազախական «Աստանա»-ում: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը:

26-ամյա ֆուտբոլիստը արդեն լիարժեք բուժզննում է անցել Պորտուգալիայում և պայմանագիր կնքել ղազախական ակումբի հետ։

Տիգրան Բարսեղյանը մինչ այս խաղացել է «Բանանց»-ի, «Գանձասար»-ի, «Միկա»-ի, ինչպես նաև մակեդոնական «Վարդար»-ի ու ղազախական «Կայսար»-ի կազմում:

«Կայսար»-ի կազմում դարձել է Ղազախստանի գավաթակիր, ինչպես նաև երկրի լավագույն ռմբարկուներից մեկը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ