fbpx
ՏՏ

TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը

TikTok սոցցանցը “հակասահմանադրական” է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը, կպաշտպանի իր իրավունքները դատարանում, ասված է հայտարարության մեջ:

«TikTok-ն արգելող օրենքը հակասահմանադրական է, և մենք այն կվիճարկենք դատարանում», – ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում իր պաշտոնական էջում:

Ընկերությունը վստահ է, որ «փաստերն ու օրենքը» իրենց կողմն են և հիշեցնում է, որ նրանք «միլիարդավոր դոլարներ են ներդրել՝ ապահովելու տվյալների անվտանգությունը ԱՄՆ-ում և ապահովելու, որ իրենց հարթակը զերծ լինի արտաքին ազդեցությունից և մանիպուլյացիաներից»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ