Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար

Ամենադիտվածներ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Բելգիայում է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին միջազգային դատարաններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելին Գազայի հատվածում ռազմական գործողության և «պաղեստինյան տարածքների բռնազավթման» ժամանակ իր հանցանքների համար։ Դրա մասին նա հայտարարել է Կոլոմբոյում Շրի Լանկայի նախագահ Ռանիլ Վիկրամասինգեի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։

«Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ​​ռեժիմին, որպեսզի ոչ ոք չհամարձակվի յուրացնել ժողովրդի իրավունքները և անխնա սպանել կանանց ու երեխաներին», – մեջբերում է նրա խոսքը գործակալությունը։

Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Ռաիսին նշել է, որ ինքը և Շրի Լանկայի իր գործընկերը հանդես են գալիս Գազայի հատվածի ռմբակոծման հնարավորինս շուտ դադարեցման օգտին, միաժամանակ պահանջելով օգնություն ցուցաբերել Պաղեստինի ճնշված ժողովրդին և ապահովել ջրի, սննդի և դեղորայքի նրանց հասանելիությունը:

2023 թվականի դեկտեմբերին Հարավային Աֆրիկան ​​Իսրայելի դեմ հայց ներկայացրեց Արդարադատության միջազգային դատարան՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի հնարավոր խախտման համար։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ