ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը

Ամենադիտվածներ

ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը

Հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին Հայաստանում տեղի կունենան աննախադեպ մեծ ծավալի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Հուլիսի 22-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն 7 կողմ ձայնով որոշել է փոփոխության ենթարկել իր որոշումներից մեկում, համաձայն որի վերը նշված օրերի փոխարեն ընտրություններ էին նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին:

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Եվ իհարկե այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը փոխել է մի քանի հանգամանք: ԿԸՀ-ին առաջարկվում է որոշման նախագիծ՝ վերանայել սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրերը, մասնավորապես տեղափոխել սեպտեմբերի 26-ի ընտրության օրը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ունենք նորընտիր ԱԺ, որտեղ առնվազն 2 խմբակցություն նոր է, որոնք ունեն պարտավորություն և իրավունք նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Եվ կարծում եմ, ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ և այնպիսի ժամկետներ պետք է լինեն, որ խմբակցությունները կարողանան հայտեր ներկայացնել ԿԸՀ, ԿԸՀ-ն-ն կարողանա կազմակերպել դասընթացներ, ամփոփի դրանք»,- ԿԸՀ նիստում  հայտարարել է հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Ըստ նրա, վերևում իր նկարագրածը միակ խնդիրը չէ: «Կազմակերպչական բնույթի այլ խնդիրներ ևս պետք է լուծի ԿԸՀ-ն, որ պատշաճ կազմակերպի ՏԻՄ ընտրությունները, որոնք ըստ էության ամենամեծ ՏԻՄ ընտրություններն են, որ երբևէ տեղի ունենում են, սա մեծ փուլն է»,- հավելեց նա:

Որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է 2021 թվականի սեպտեմբերի 26 եւ հոկտեմբերի 17 բառերը փոխել 2021 թվականի հոկտեմբերի 17 եւ նոյեմբերի 14 բառերով, ընդունվեց միաձայն:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();