«Ռեալ Մադրիդի» հարձակվող Մարիանո Դիասը Instagram-ի իր էջում տեսաուղերձով դիմել է իր երկրպագուներին։ Մարիանոն կորոնավիրուսով վարակվելուց հետո տեսանյութով հայտնել է, որ իրեն շատ լավ է զգում։
«Շնորհակալ եմ ձեր բոլոր աջակցող հաղորդագրությունների համար։ Ես ինձ կատարյալ լավ եմ զգում։ Իմ ընտանիքն ու իմ մտերիմները նույնպես լավ են»,- նշել է Մարիանո Դիասը։
Հարձակվողը հայտնել է, որ այժմ մեկուսացած է տանը։
«Հույս ունեմ վերադառնալ բնականոն կյանքին շատ շուտով, լինել իմ թիմակիցների ու թիմի հետ շատ շուտով»,- ընդգծել է Մարիանոն։
Հնարավոր է ֆուտբոլիստը բաց թողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը։