Մյունխենի «Բավարիայի» 30-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը հաճախ չէր ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում, երբ այն մարզում էր Նիկո Կովաչը։
Հանս-Դիտեր Ֆլիկի գալուց հետո իրավիճակը փոխվեց ու սրա արդյունքում Մյուլերը որոշեց երկարաձգել պայմանագիրը։
«Իմ անձնական դերը փոխվել է անցած տարվա աշնանը՝ ծանր ժամանակահատվածից հետո:
Հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, ներառյալ մեր մարզչի հետ պայմանագրի երկարաձգումը, ես զգացի, որ ուզում եմ մնալ այս նախագծի մի մասը:
Խաղացողները, մարզիչները և ակումբը հավատարիմ են նույն սկզբունքին, սա կարևոր է», – Մյուլերի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։
