fbpx
Աշխարհ

Նշվել է Titan բատիսկաֆի պայթյունի հնարավոր պատճառը

Փորձագետների կարծիքով, Titan ստորջրյա սարքի նորարական դիզայնը կարող էր հանգեցնել նրա կործանմանը, գրում է Independent-ը։

Սուզանավի երկարավուն կառուցվածքը կրկնվող բեռնումների համակցությամբ, որը նավի իրանը իր վրա էր կրում երկար տարիների ընթացքում, կարող էին նպաստել հունիսի 18-ին տեղի ունեցած պայթյունին։

Ամեն անգամ, երբ OceanGate Expeditions սուզանավը սուզվում էր, նրա հինգ մատնաչափ հաստությամբ իրանում կարող էին մանրագույն ճեղքեր առաջանալ։

«Սկզբում դա կարող է չնչին և աննկատ լինել, բայց շուտով կդառնա կրիտիկական և կհանգեցնի արագ և չկառավարվող աճի»,- The Associated Press-ին է հայտնել Պլիմուտի համալսարանի դոցենտ Ջասպեր Գրեմ-Ջոնսը։

OceanGate Expedition-ի գիտարշավը դեպի «Տիտանիկի» բեկորները սկսվել էր հունիսի 18-ին։ Սուզվելուց 1 ժամ 45 րոպե հետո սուզանավի անձնակազմը կորցրել է կապը արտաքին աշխարհի հետ, որից հետո սկսվել են որոնողական աշխատանքները։

Հունիսի 22-ին OceanGate-ը հաղորդեց, որ Titan բատիսկաֆի անձնակազմն ու ուղևորները համարվում են զոհված։ Նավում հինգ մարդ է եղել՝ ընկերության գլխավոր տնօրեն Սթոքթոն Ռաշը, բրիտանացի բիզնեսմեն Հեմիշ Հարդինգը, պակիստանցի ձեռներեց Շահզադա Դավուդը, նրա 19-ամյա որդի Սուլեյմանը և հետազոտող Պոլ-Անրի Նարգեոլեն։

ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունն ավելի ուշ հաղորդեց, որ հինգ խոշոր բեկոր է հայտնաբերվել, որոնք նույնականացվել են որպես բատիսկաֆի մասեր։ Հունիսի 23-ին պարզ դարձավ, որ կործանման պատճառը իմպլոզիան է եղել՝ բատիսկաֆի իրանի քայքայումը ջրի ստվարաշերտի ազդեցությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ