ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքում է Հայանիստ գյուղի 34-ամյա մի բնակիչ, որի «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա:
«Քրեական հետախույզները Տաշիրի Երևանյան փողոցից կասկածվողին, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակե գլանակ, որով բերման ենթարկված տղամարդը նույն օրը թմրանյութ էր օգտագործել: Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ իր աճեցրած կանեփից:
- Խուզարկությամբ հայտնաբերվել է երկու տեսակի թմրանյութ․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Մանրամասներ՝ Ամիրյան փողոցում կատարված սպանությունից․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: