fbpx
Արցախ

Տնտեսական ճգնաժամի պրոցեսը խորանում է, վարակը ետ չի քաշվում․ Արայիկ Հարությունյան

Մայիսի 1-ին Facebook-ի ուղիղ եթերւմ Արցախի Հանրապետության ընտրված նախագահ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը մոտ է աղետին։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնտեսական ճգնաժամի պրոցեսը խորանում է, վարակը ետ չի քաշվում․

«Արցախն այս առումով ավելի ապահովված է՝ և՛ պարենային առումով, և՛ ընդհանուր առմամբ։ Եվ ուզում եմ նորից կարևորել մեր երկրում պարենային և էներգետիկ անվտանգությունը։ Պարենային առումով՝ ոչ միայն այս կորոնավիրուսի, այլև՝ ցանկացած ֆորսմաժորի հետևանքով, ցանկացած իրավիճակում զարգացման, գոյատևելու գլխավոր պայմանը պարենն է, ուտելիքն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Աշնանացանի ծավալները ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի պարենային ավտանգության խնդրի լուծմանը կարող է նպաստել, ասել է Արցախի ընտրված նախագահը, ավելացրել, որ ամբողջովին պետք է օգտագործվեն հողատարածքները, որպես վարելահող և գյուղատնտեսական այլ նպատակներով։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների հետ միասին կլուծվի այդ կարևորագույն խնդիրը։

«Հայաստանի, իսկ Հայաստան ասելիս ես նկատի ունեմ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, գլխավոր էներգետիկ ռեսուրսները ներկրվում են, այսպիսի վիճակը պարբերաբար վտանգված է՝ սկսած աշխարհաքաղաքական և նաև ֆինանսական (եթե վճարման խնդիր լինի) առումներով, ուստի, էներգետիկ անվտանգությունը մեր գլխավոր խնդիրներից է։ Նորից ուզում եմ կրկնել․ այն մարդիկ, որոնք դեմ են այդ ծրագրին, մեր երկրի թշնամիներն են։ Ուզում եմ նորից բարձրաձայնել․ էներգետիկ անկախությունը, անվտանգությունն այլընտրանք չունեն, չփորձե՛ք, չփորձե՛ք։ Եվ մենք շարունակելու ենք անկախության ծրագիրը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Ըստ նրա՝ շարունակվելու է էներգետիկ անկախության ծրագիրը․ արևային էներգիայի զարգացման քաղաքականություն է իրականացվելու, գազիֆիկացում, հոսանքի գնի իջեցում։

Հաջորդ կարևոր բանն, ըստ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի՝ համերաշխությունն է։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին կորոնավիրուսի պայմաններում պահպանել անվտանգության կանոնները։

Ա․Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախ/Տեղեկատվական շտաբին ու առողջապահական կառույցներին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկողության տակ պահելու, վարակի տարածման ռիսկերից մարդկանց ապահովագրելու համար։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ