fbpx
Երևան

Զանգում, ասում էին՝ քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը վատ քոմենթ է գրել, պետք է հեռացվի․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով։

Իր ելույթում նա ասաց, որ քաղաքապետ եղած ժամանակ տարբեր զանգեր է ստացել ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներից, ովքեր ասել են, որ քաղաքապետարանի այսինչ աշխատակիցը ինչ-որ վատ մեկնաբանություն է գրել կամ վատ ստատուս է գրել ու պետք է հեռացվի աշխատանքից։ Նա նշեց, որ մերժել է նման առաջարկները։

Իր խոսքով՝ նա այդպիսի զանգերին պատասխանել է, որ հեղափոխությունը նաև դրա համար է արվել, որ հին ժամանակների նման քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդեն։

Մարությանը նշեց նաև, որ զանգեր են եղել նաև, որոնց ընթացքում արտոնություններ են խնդրել իրենց մերձավորների համար, բայց բոլոր դեպքերում նա ասել է, որ քանի ինքն այդտեղ է, ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ