Հոլիվուդյան աստղ Թոմ Հենքսը և կինը՝ Ռիտան, կորոնավիրուսի թեստ են հանձնել որը դրական պատասխան է տվել։ Այս մասին նա գրել է իր twitter-ի էջում։ Նա մասնավորապես գրել է.
«Ողջույն, հետևորդներ։ Ռիտան և ես գտնվում ենք Ավստրալիայում։ Մենք մի փոքր հոգնած էինք՝ կարծես գրիպ էինք վարակվել, և որոշակի ցավեր մարմնում։ Ռիտան դողերոցք ուներ, որը անցավ։ Աննշան տենդ նույնպես։ Որպեսզի ճիշտ վարվեինք, ինչը հարկավոր է այսօրվա աշխարհին, մենք կորոնավիրուսի թեստավորում անցանք և երկուսիս մոտ էլ դրական պատասխան եղավ։
Լավ։ Ի՞նչպես վարվել հաջորդիվ։ Առողջապահության մասնագետներն ունեն համապատասխան ընթացակարգ, որին անհրաժեշտ է հետևել։ Մենք՝ Հենքսերս, պետք է թեստավորվենք, հսկվենք և մեկուսացվենք, ինչքան որ պահանջում է հանրային առողջությունն ու ապահովությունը։
Մենք կշարունակենք տեղեկացնել և թարմացնել աշխարհին։
Հոգ տարեք ձեր մասին։
Հենքս»
— Tom Hanks (@tomhanks) March 12, 2020
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
