ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն:
««Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի դեկտեմբերի 28-ից հունվարի 15-ը ներառյալ՝ ժամը 10:00-22:00֊ը։ Տոնական օրերին այն բաց կլինի միայն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-22:00֊ը։
- Ակնկալվում է, որ 2022 թվականի սեպտեմբերից մեզ մոտ կդասավանդվի վրացերեն. ԿԳՄՍ նախարար
- Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. ԿԳՄՍՆ
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը բաց կլինի այցելուների համար դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ը։
«Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցը կաշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, 2-ին և 6-ին՝ ժամը 10:00-18:00-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

