fbpx
Ժամանց

Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի մի կտորը 41 տարի անց աճուրդի է հանվել

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի մի կտորն արարողությունից 41 տարի անց աճուրդի է հանվել։ Այս մասին գրում է New York Post-ը։

Հաղորդվում է, որ մրգային տորթի այդ կտորը պահվել է հարսանիքի հյուրերից մեկի՝ Նայջել Ռիքեթսի մոտ, ով մահացել է այս տարվա սկզբին։ Ենթադրվում է, որ մեկնարկային գինը կլինի 339 դոլար, սակայն այն կարող է մի քանի անգամ ավելի մեծ գնով վաճառվել։

Dore and Rees ընկերությունը մտադիր է աճուրդի հանել նաև Չարլզ III-ի կողմից գրված շնորհակալական երկտողը, որը հարսանիքի ժամանակ ուղարկվել է թագավորական ընտանիքի աշխատակիցներին։ Ձեռագիր երկտողը նույնպես գտնվել է Ռիքեթսի իրերի մեջ, սակայն հասցեագրված է եղել նրա՝ Փիթեր անունով գործընկերոջը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ