«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ կապ է հաստատել «Տոտենհեմի» ղեկավարությունը: Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով Soccerlink-ին:
Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ լոնդոնցիները դիտարկում են Մոուրինյուին՝ որպես Մաուրիսիո Պոչետինոյի հավանական փոխարինողի:
«Տոտենհեմը» տապալել է մրցաշրջանի մեկնարկը:
Չեմպիոնների լիգայում լոնդոնցիները նախ չկարողացան հաղթել «Օլիմպիակոսին», ապա ջախջախիչ պարտություն կրեց «Բավարիայից»:
Անգլիական լիգայի Գավաթում «խցանները» պարտվեցին «Կոլչեստերին»: ԱՊԼ-ում Պոչետինոյի թիմը 8 տուրից հետո 9-րդ հորիզոնականում է:
Վերջին անհաջողությունների հետ կապված սկսել են ասեկոսեներ հնչել Պոչետինոյի հեռանալու մասին: Անձամբ Պոչետինոն, համաձայն շրջանառվող լուրերի, պատրաստ է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», եթե հեռացվի Ուլե-Գունար Սուլշերը: