Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու

Հրապարակող՝

Թովմաս Գրիգորյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածու

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը կառաջադրվի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին Գրիգորյանը գրել է Facebook-ի իր էջում:

«Մտահոգ լինելով հայկական ֆոտբոլի ներկա իրավիճակով, ինչպես նաև հստակ պատկերացնելով բոլոր անհրաժեշտ հրատապ քայլերը, որոնք մեզ բոլորիս կվերադարձնեն մեր ֆուտբոլի փառքը՝ որոշեցի տալ համաձայնությունս՝ մասնակցելու ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին:

Այդ կապակցությամբ ֆուտբոլային ընտանիքի որոշ անդամներ, նկատի ունենալով անցյալի փորձը, իրավացիորեն անհանգստություն են հայտնել, որ նորընտիր նախագահը չպետք է լինի որևէ ակումբի սեփականատեր: Այս մտահոգությունը կա նաև ինձ աջակցողների մոտ: Ուստի պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ՝ ՀՖՖ նախագահ ընտրվելու պարագայում ես և ինձ հետ փոխկապակցված անձիք չեն ունենա ֆուտբոլային ակումբ»,-գրել է Գրիգորյանը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=109237830552322&id=108942117248560&__xts__[0]=68.ARAL9iM4DxoTwRrASx_0h7yA0RhbGEZlayn0xm7aDJikS_bhMTaTMxyE760mHPdpupZvouMTBEXsgq_CRwXKRhdY3d8ovSC9wZ7NzFmJflyerVzK28iHA53cqVzGvR7PVKcjvYkiFOOsxYxZfSy1w0lcGS5I0FZP2Z3vhnPAJprsD93XpCYKptygPN_HujSdsAPIyPyuBGAUR1N6REewLlrmPyzEPrODBzN3AJT16rPtkOI9LbnuS-Uute2e7RD9fher_ZqvK787IPq7_vkXpP6i3g8GGsX1UOkiBhHVqg7lVi4pDj21Pm7kGQvxIIqs1qIm4Pjwr3qKImqsl24&__tn__=-R

Ամենաթարմ