fbpx
Աշխարհ

Թողարկվել են DJ Ավիչիի հետմահու առաջին երգն ու տեսահոլովակը (տեսանյութ)

Երեկ թողարկվել է հայտնի դիջեյ Ավիչիի/ Avicii հետմահու առաջին երգը:

Երգը, որը ձայնագրվել է դիջեյի մահվանից առաջ, կոչվում է «SOS» և համագործակցություն է Ալոե Բլեքի հետ: Երգը թողարկվել է Ավիչիի մահվան առաջին տարելիցից ընդամենը 10 օր առաջ. երաժիշտն ինքնասպան էր եղել 2018թ.-ի ապրիլի 20-ին:

«SOS»-ն Ավիչիի առաջին հետմահու ձայնասկավառակի՝ «Tim»-ի գլխավոր երգն է: Ձայնասկավառակը, որը կրում է դիջեյի իրական անունը, 90%-ով պատրաստ է եղել նրա մահվանից առաջ, սակայն նրա ներկայացուցիչները որոշել են որոշակի դադար վերցնել և միայն նրա մահվանից մեկ տարի հետո թողարկել սկավառակը: «Tim»-ը կթողարկվի այս տարվա հունիսի 6-ին:

«SOS-ը երգ է, որը Ավիչին գրել էր հենց իր պայքարների մասին: Նա այս երգով փորձում էր հասցնել ասելիքն այն ականջներին ու աչքերին, որոնք հետևում էին նրա երաժշտական կարիերային. նա փորձում էր մարդկանց տալ այն բառերը, որոնց միջոցով նրանք կկարողանային անուղղակի կերպով ասել. «Ես օգնության կարիք ունեմ»»,- նշել է Ալոյեն այս երգի մասին արված իր հրապարակման մեջ:

Ինչ վերաբերում է երգի տեսահոլովակին, ապա այն բաղկացած է Ավիչիի մահվանից հետո նրա պաշտոնական կայքում երկրպագուների թողած հաղորդագրություններից ու անձնական պատմություններից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ