ԱՊԼ-ի առաջիկա մրցաշրջանում «Սիթիի» հետ սպասվող մրցակցության մասին է խոսել Յուրգեն Կլոպը:
«Հիանալի կլիներ, եթե կարողանայինք միավորներով կրկին շատ մոտ մնալ «Սիթիին»։ Սա միակ հնարավորությունն է անցնել նրանց: Արդեն պարզ է, որ նրանք կրկին ԱՊԼ-ի գլխավոր ֆավորիտն են։
Տպավորիչ է նրանց վճռականությունը և հաղթանակների հանդեպ ագահությունը:
Չեմ կարծում, որ նրանք 98 միավոր կունենային անցած մրցաշրջանում, եթե մեզ հետ մրցակցությունը չլիներ: Մենք նույնպես 97 միավոր չէինք ունենա, եթե չձգտեինք շրջանցել նրանց։ Մրցաշրջանի ընթացքում մենք միմյանց հետապնդել ենք, միմյանց վրա ճնշում ենք գործադրել և ահա թե ինչի է դա հանգեցրել»,-Կլոպի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։